Մոլդովայում պատրաստվում են արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը

12:18 • 22.04.14

Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել ռուսական հեռուստաալիքներն արգելելու գործընթացին: Երկրի խորհրդարանում իշխող մեծամասնությունը գրանցել է համապատասխան օրենքի նախագիծը, գրում է Deutsche Welle-ը:

Քիշնևում իշխանություններն անհանգստացած են ռուսական ԶԼՄ-ների «հսկայական տեղեկատվական արշավով», որոնք 2013 թվականի ամառվանից ակտիվորեն խոսում են մոլդովացիների մոտ եվրաինտեգրման այլընտրանքի առկայության մասին, հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նատալյա Գերմանը:

 

«Եվ դա այն ժամանակ, երբ մենք հետապնդում ենք եվրաինտեգրման նպատակ՝ որպես արտաքին և ներքին քաղաքականության բացարձակ առաջնահերթություն»,- հավելել է նախարարը: Այդ պատճառով, նրա խոսքով, կառավարությունը հավանություն է տվել խորհրդարանական մեծամասնության առաջարկին՝ արգելել ռուսական հեռուստաալիքների լրատվական հաղորդումների հեռարձակումը: Բացի այդ, Լիբերալ կուսակցության, Մոլդովայի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության և Մոլդովային Ժողովրդավարական կուսակցության կազմում իշխող դաշինքի պատգամավորներն առաջարկում են 20 տոկոսով սահմանափակել ռուսալեզու բովանդակությունը հեռուստատեսությունում:

 

Արդյունքում՝ Մոլդովայում կարող են անհետանալ հեռուստաէկրաններից «Առաջին ալիքի», «Ռոսիա 1»-ի, «Ռոսիա 24»-ի, НТВ-ի և РЕН ТВ-ի հաղորդումները: