Մոսկվան հայտարարել է Կանադայի դեսպանության առաջին քարտուղարին ՌԴ-ից արտաքսելու մասին
Մոսկվան ՌԴ-ից արտաքսել է Կանադայի դեսպանության առաջին քարտուղարին՝ Օտտավայից վերջերս ՌԴ ռազմական կցորդի օգնականի արտաքսման պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրին հղումով:
«Մոսկվայում Կանադայի դիվանագիտական առաքելության ղեկավարությանն ապրիլի 22-ին հաղորդվել է ՌԴ-ից 14-օրյա ժամկետում դեսպանության առաջին քարտուղար Մարգարիտա Ատանասովի արտաքսման մասին», - նշել է աղբյուրը:
«Այս քայլը ենթադրում է Օտտավայից վերջերս ՌԴ ռազմական կցորդի օգնականի արտաքսման պատասխանը», - հավելել է գործակալության զրուցակիցը:










