Մովսիսյանը՝ ՌՊԼ-ի տուրի լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)
Championat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի լավագույն 5 գոլերը:
Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ Կազանի «Ռուբինի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է լավագույնը:
-Մովսիսյանը կատարեց հրաշալի հարված: Հայ հարձակվողը ազատվեց Նավասի հսկողությունից ու թնդանոթային հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը: Ռիժիկովը ոչ մի հնարավորություն չուներ՝ գնդակը հետ մղելու համար, - գրել է ռուսական կայքը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանի գեղեցիկ գոլը, այդուհսանդերձ, չօգնեց «Սպարտակին» ու «Ռուբինը» հաղթեց 2:1 հաշվով:










