Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը հիվանդանոց է տեղափոխվել
Ապրիլի 20-ից լուրեր էին շրջանառվում, որ ռուսական հեռուստատեսության ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ժողովրդական արտիստ Յուրի Նիկոլաևը, հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է Life News-ը: Լուրը հաստատվել է:
Առաջիկա օրերին կանցկացվի կոնսիլիում և կորոշվի նրա հետագա բուժման հարցը: Իսկ մինչ այդ ինքը՝ Նիկոլաևը, մամուլի միջոցով հաղորդել է, որ ամեն ինչ լավ է:
Մի քանի տարի առաջ նրա մոտ ուռուցք էին հայտնաբերել, հաղորդավարը մի քանի վիրահատություն էր տարել, կարողացել էր ոչ միայն ոտքի կանգնել, այլև հեռուստատեսություն վերադառնալ:
Նիկոլաևը կինոյի և թատրոնի դերասանի մասնագիտություն ունի, հանդես է գալիս որպես պրոդյուսեր, 1975 - 1991 թթ վարել է «Ուտրենյայա պոչտա» հաղորդումը, ինչպես նաև երաժշտական «Գոլուբոյ օգոնյոկը»։










