Ռեստորանը տուգանվել է ծովախեցգետինների հանդեպ դաժան վերաբերմունքի համար

19:13 • 22.04.14

Ֆլորենցիայի ռեստորաններից մեկին մեղադրել են կենդանիերի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:


Ինչպես հայտնում է Euroamg-ը՝ Կամպո-Բիզենցիոյում գտնվող ռեստորանը տուգանվել է ծովախեցգետինների և օմարների հետ դաժան վարվելու համար:


Ինչպես պարզվել է՝ կենդանի խեցգետնանմաններին սառույցի վրա կապված են պահել սառնարանում՝ դրանք թարմ պահելու համար: Մեղադրող կողմի խոսքով՝ դա անասելի ցավ է պատճառում կենդանիներին:


Դատարանը, որը որոշում է կայացրել պատժել ռեստորանին օրենքի ողջ խստությամբ, 5000 եվրոյի տուգանք է սահմանել: