Գլադիատորներ, հեծյալներ, ծաղիկներով կանայք՝ Հռոմի հիմնադրման 2767-ամյակին նվիրված տոնակատարությանը (լուսանկարներ)
Գլադիատորները, հեծյալները, վարսերը ծաղիկներով զարդարած կանայք վերստեղծել են պատմությունը Հռոմի Մեծ կրկես կոչվող վայրում, որտեղ հավաքվել են հազարավոր մարդիկ՝ նշելու «հավերժական քաղաքի» հիմնադրման 2767-ամյակը, հայտնում է thelocal.it-ը։
Միջոցառումը, որին մասնակցել է մոտ 1600 դերասան, այս տարի համընկել է Սուրբ Զատկի հետ. այն յուրահատուկ անակնկալ է դարձել Հին Հռոմ այցելած զբոսաշրջիկների համար։
Գլադիատորները մարտնչել են միմյանց դեմ, իսկ հանդերձավորված կանայք պարել Հռոմի կենտրոնական փողոցներում։
Ըստ առասպելի՝ Հռոմի առաջին թագավորը եղել է Հռոմուլոսը, ով հիմնադրել է քաղաքը մ.թ.ա. 753թ. ապրիլի 21-ին՝ իր երկվորյակ եղբայր Հռեմոսի մահից հետո։



























