Հարավկորեական խորտակված նավի զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Հարավկորեական «Սևոլ» նավի կործանման հետևանքով զոհված մարդկանց թիվը ապրիլի 22-ի առավոտյան պաշտոնական տվյալներով հասել է 104-ի, հայտնում է Lenta-ն:
Անհետ կորած է համարվում 198 հոգի: Փրկարարական աշխատանքը շարունակվում է: Ջրասույզներին հաջողվել է 17 դի հայտնաբերել՝ երեքշաբթի օրվա դրությամբ: Նախօրեին այդ թիվը կազմել էր 28:
Այժմ որոնումներ են իրականացվում 5 տախտակամած ունեցող նավի 3-րդ և 4-րդ տախտակամածներում: Զուգահեռ որոնումներ են իրականացվում շրջակայքում՝ հոսանքից քշվածներին գտնելու հույսով:
«Սևոլը» Հարավային Կորեայի ափերի մոտ խորտակվել էր ապրիլի 16-ին, նավում եղել էր 476 մարդ, հիմնականում՝ դպրոցականներ: Փրկվել է 174 մարդ: Նավի 68-ամյա կապիտանը ձերբակալվել է՝ այդ թվում խորտակվող նավն առաջիններից մեկը լքելու համար: Այդ ժամանակ նա ուղևոր էր ներկայացել:










