Ամերիկացի ձկնորսը ռեկորդային մեծությամբ մակո շնաձուկ է բռնել (լուսանկարներ, տեսանյութ)

18:05 • 22.04.14

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բնակվող Ջոուի Փոլքը, գտնվելով ցամաքում, իր 2 եղբայրների օգնությամբ որսացել է 4.5 մ երկարությամբ և 365 կգ քաշով մակո շնաձուկ, ինչն իսկական ռեկորդ է ցամաքից ձկնորսության համար։
 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, իր նվաճումը տոնելու համար տղամարդը պատրաստվում է շնաձկից համեղ բարբեքյու պատրաստել ու հյուրասիրել ընկերներին։
 

29-ամյա Փոլքը պատմել է, որ չի ցանկացել սպանել ձկանը, սակայն վերջինս սատկել է չափից ավելի շատ կարթի վրա բռնված վիճակում այսուայն կողմ լողալու ու հոգնելու պատճառով։
 

Շնաձկների ցամաքային ձկնորսության միջազգային ասոցիացիան արդեն պաշտոնապես գրանցել է ռեկորդը։
Աղբյուրը հավելում է, որ մակոն շնաձկներից ամենաարագընթաց է. այն կարողանում է 100կմ/ժ արագություն զարգացնել։

 

Joey Polk caught this 805 pound mako shark on Tuesday and may break the world record for land-based shark fishing

The 11-pound mako was so big it didn't even fit in the back of his truck