ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայում փոփոխություններին. Բայդեն

13:50 • 22.04.14

ԱՄՆ-ն ողջունում է Ուկրաինայում փոփոխությունները, վստահեցրել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպմանը, գրում է korrespondent.net-ը:

 

Հանդիպման օրակարգում են եղել նաև Ուկրաինայի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Տուրչինովը տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ երկրում տեղի է ունենում գործադիր իշխանության ուղղահայացի վերականգնում և բարեփոխում:

 

«Մենք պատրաստվում ենք փուլային ճանապարհով վերափոխել իշխանության ինստիտուտների և քաղաքացիների և պետության միջև հարաբերությունների ողջ համակարգը»,- ասել է նախագահի պաշտոնակատարը՝ նշելով, որ հատուկ ուշադրություն է հատկացվում իշխանության ապակենտրոնացմանը և շրջաններին ավելի շատ ինքնուրույնության տրամադրմանը:

 

Խոսելով արտաքին ագրեսիայի հետ կապված իրավիճակի մասին՝ Տուրչինովն ընդգծել է, որ ուկրաինացիների մեծ մասը հանդես է գալիս միացյալ Ուկրաինայի օգտին: