Լեհաստանը կոչ է արել ԵՄ-ին էներգետիկ միություն ստեղծել

13:30 • 22.04.14

Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկը բրիտանական Financial Times-ի համար հոդված է գրել, որտեղ խոսել է Եվրամիությունում էներգետիկ միության ստեղծման օգտին՝ կայուն գազամատակարարման և ռուսական գազից ու նավթից եվրոպական պետությունների կախվածության նվազեցման համար:

 

Նրա խոսքով՝ «անկախ նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակն Ուկրաինայում, չափազանց մեծ կախվածությունը ռուսական էներգակիրներից թուլացնում է Եվրոպան», գրում է Взлгяд-ը:

 

Լեհ քաղաքական գործիչը կողմ է արտահայտվել միասնական կառույցին, որը կզբաղվեր ԵՄ-ի բոլոր 28 անդամ երկրների համար գազի ձեռքբերմամբ: Բացի այդ, Տուսկը կարծում է, որ Եվրամիությունը պետք է մինչև 75 տոկոս ֆինանսական աջակցություն տրամադրի գազապահեստարանների և խողովակաշարերի կառուցման համար այն երկրներում, որոնք այժմ առավել կախված են «Գազպրոմ» ընկերությունից։

 

Տուսկը կարծում է նաև, որ Եվրոպան պետք է առավելագույնս օգտագործի վառելիքի սեփական հանածո տեսակները, այդ թվում՝ ածուխ և թերթաքարային գազ։