Ալեքսանդր Տուրչինովը պահանջում է Ուկրաինայի արևելքում վերականգնել հակաահաբեկչական միջոցառումները

22:49 • 22.04.14

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը կողմ է արտահայտվել հակաահաբեկչական գործողությունների վերականգնմանը երկրի արևելյան շրջաններում:


«Ուժային կառույցներից պահանջում եմ վերականգնել արդյունավետ հակաահաբեկչական միջոցառումների անցկացումը, որոնք ուղղված են ուկրաինացիներին ահաբեկիչներից պաշտպանելուն երկրի արևելքում»,- Տուրչինովի՝ Գերագույն ռադայի կայքում հրապարակված հայտարարությունը մեջբերում է Корреспондент-ը:

 

Տուրչինովն ընդգծել է նաև, որ երեքշաբթի Սլյավյանսկի մոտակայքում (Դոնեցկի շրջան) «երկու դաժանորեն տանջահար եղած մարդու» մարմին են հայտնաբերել, որոնցից մեկը Գորլովի քաղխորհրդի անհետացած պատգամավոր, «Բատկիվշչինա» կուսակցության անդամ Վլադիմիր Ռիբակն է եղել:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշել էր դադարեցնել հակաահաբեկչական գործողությունները՝ կապված Զատկի տոնակատարությունների հետ: