Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

14:30 • 22.04.14

Ուկրաինայում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը տեղեկացրել է, որ ապրիլի 24-ին Ուկրաինայի տարածքում գտնվող բոլոր հայկական եկեղեցիներում կանցկացվեն հոգեհանգստյան արարողություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 

Ինչպես նշում է analitikaua.net-ը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն իր հերթին նշել է, որ իրենց միությունն ընթացիկ տարում լրջորեն նախապատրաստվելու է 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

 

Մասնավորապես՝ տեղադրվելու են ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ, անցկացվում և անցկացվելու են թեմատիկ միջոցառումներ, լուսաբանվում է հայ ժողովրդի պատմության այդ ողբերգական էջը։

 

Շատվորյանը նաև հավելել է, որ Ուկրաինայի հայերի միությունը համագործակցում է ամերիկյան կինոընկերության հետ՝ այդ թեմայով ֆիլմ նկարահանելու համար։