Չարլզի ու Դիանայի հետքերով. Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այցելել են Ավստրալիայի ամենագեղեցիկ վայրերից մեկը (լուսանկարներ)
Քեմբրիջի դուքս Ուիլյամը կնոջ՝ դքսուհի Քեյթի հետ Ավստրալիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է մայրցամաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Ուլուրու ժայռը։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, թագավորական զույգը չի անցել աբորիգենների սրբազան արահետով և չի հասել ժայռի գագաթին։ Դա արվել է անվտանգության նկատառումներով, քանի որ անցած 50 տարում 35 մարդ է զոհվել ժայռը մագլցելիս։
Ուիլյամն ու Քեյթը սահմանափակվել են միայն Ուլուրուի ֆոնին լուսանկարվելով ու աբորիգենների հետ շփվելով։
Պարբերականը նշում է, որ 31 տարի առաջ այս նույն վայրն են այցելել արքայազն Ուիլյամի մայրն ու հայրը՝ արքայադուստր Դիանան ու արքայազն Չարլզը։





0





















