ԱՄՆ-ը պատրաստ է 15 մլն դոլար հատկացնել Ուկրաինային՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար

21:31 • 22.04.14

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ուկրաինային` վերադարձնելու գողացված ակտիվները, ինչպես նաև` պայքարելու կոռուպցիայի դեմ:


ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Կիևի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է այդ նպատակների համար 15 մլն դոլար հատկացնել:


«Այս ամիս ԱՄՆ գլխավոր դատախազը միջազգային համաժողով կկազմակերպի՝ քննարկելու գողացված ակտիվները վերադարձնելու հարցը», - հավելել է Բայդենը:


Նա ընդգծել է նաև Ուկրաինայում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի կարևորությունը: «Մարդիկ հոգնել են կառավարության անդամներից, ովքեր թալանում են իրենց: Մենք ողջունում ենք պետգնումների մասին օրենքի ընդունումը», - հայտնել է Բայդենը: