Լոռու մարզի «Թթու ջուր» տարածքում նռնակ է հայտնաբերվել

18:16 • 22.04.14

ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի Փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ապրիլի 19-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի քաղաքապետարանի կողմից շաբաթօրյակ միջոցառում անցկացնելիս` «Թթու ջուր» կոչվող տարածքից նռնակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից։

Մեկնած օպերատիվ խմբին Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցը հայտնել է, որ մաքրման աշխատանքի ժամանակ, Առափնյա փողոցի սկզբնամասում` «Թթու ջուր» կոչվող տարածքում, խոտածածկույթի տակից հայտնաբերել է «13/81 T» գրառմամբ նռնակ` առանց պայթուցիչի:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: