Վաշինգտոնի կենդանաբանական այգու մոտ կրակոցներ են հնչել. կան վիրավորներ

18:00 • 22.04.14

ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի կենդանաբանական այգու մոտ, կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել, գրում է ria.ru-ն:

 

Կրակոցները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ կենդանաբանական այգում և դրան հարող փողոցներում եղել են հազարավոր ընտանիքներ՝ երեխաների հետ, որոնք եկել են Սուրբ Զատկից հետո առաջին օրը՝ Զատկի երկուշաբթին նշելու։

 

Առնվազն երեք կրակոց է հնչել խանութից, որը դեպքի ժամանակ փակ է եղել: Կրակ է բացվել անցորդների մեծ խմբի վրա, որոնցից մեկը հրազենային վնասվածք է ստացել ձեռքին, իսկ մյուսը՝ գլխին:

 

Ոստիկանության հաղորդմամբ՝ վիրավորները հոսպիտալացվեն են, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:


Ոստիկանությունը որոնում է երկու անչափահասների, որոնք, ենթադրաբար, հրաձգություն իրականացնողներն են։