Գրանցվել է Սիրիայի նախագահի առաջին թեկնածուն
Սիրիայի խորհրդարանի խոսնակը տեղեկացրել է, որ նախագահական ընտրությունների շրջանակներում գործող նախագահ Բաշար ալ Ասադի դեմ դրվել է առաջին պաշտոնական թեկնածությունը։
Ինչպես նշում է The Gaurdian-ը, պատգամավոր Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջարը պաշտոնապես հայտարարել է իր թեկնածության առաջադրման մասին։ Նրա մասին հայտնի է, որ 43-ամյա քաղաքական գործիչը ծնունդով Հալեպից է։
Պարբերականը նշում է, որ ընտրական նոր օրենքի համաձայն՝ նախագահական ընտրություններին պետք է 1-ից ավելի թեկնածուներ մասնակցեն, ուստի Ասադն այս անգամ չէր կարող նախորդ տարիների պես միակ թեկնածուն լինել։ Ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին։ Ասադը դեռ պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին։










