Հայաստանը ՄՄ-ին չի անդամակցում, որովհետև 2015 թ-ից ՄՄ-ն կդադարի գործել և կդառնա Եվրասիական ազատ տնտեսական գոտի. Վարդան Այվազյան

22:11 • 23.04.14

ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Վարդան Այվազյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է հայտարարություն տարածվել, որ Հայաստանը Մաքսային միությանը չի անդամակցի, միանգամից մաս կկազմի Եվրասիական տնտեսական միությանը՝ որովհետև 2015թ-ից Մաքսային միությունը կդադարի գործել և կդառնա Եվրասիական ազատ տնտեսական գոտի։

 

Հարցին, թե ամեն դեպքում՝ առանց Մաքսային միության փուլն անցնելու՝ ինչու պետք է անմիջապես մտնենք Եվրասիական տնտեսական միություն, այն դեպքում, երբ նախապես այլ բան էր հայտարարվում, Այվազյանը բացատրեց. «Եթե սա ԱԺ-ի շենք է կոչվում, վաղը որ կոչվի պառլամռնտի շենք, դու ո՞ւր ես գալու, էլի նույն շենք, չէ՞։ Այսինքն՝ ՄՄ զարգացման, ինտեգրման պրոցեսն այդ ուղղությամբ է գնում, որը կարող է 2018-ին դառնալ Եվրասիական միություն, հիմա էլ կարող է ասեք՝ ինչո՞ւ մտանք այդտեղ, սա բնականոն զարգացման ընթացք է»,-նշեց նա։

 


Հարցին՝ աշխատանքները, որոնք տարվել են ՄՄ-ի համար, նո՞ւյն են, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Այո´, նույն տնտեսական խնդիրներն ունեն՝ ավելի լուրջ ինտեգրացիոն պրոցեսով, ընդամենը սա է, որևէ բան չի փոխվել, նույն պրոցեսը գնում է, օրենքների համահարթեցումը գնում է, 800 անուն ապրանքների ճշգրտումը գնում է, այսինքն՝ ամեն ինչ իր բնական պրոցեսով գնում է»։

 


Հարցին՝ եթե 2015թ-ի հունավարից պետք է մտնեինք ԵՏՄ, ապա ինչու էին հայտարարում, թե մայիսին ՄՄ մտնելու փաստաթուղթ կստորագրվի, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ի՞նչ եք պատկերացնում, այսինքն՝ սա դուռ է, պետք է բացենք ու մտնե՞նք։ Շատ բան կարող են ասել, օրենքների համահարթեցում կա, դրույքաչափերը պետք է համապատասխանեցնել, տեխնիկական կանոնագրերը, համաձայանգրերը պետք է համապատասխանեցնել: Ես ձեզ ասում եմ՝ 820 ապրանք համաձայնվեցած է, որոնց մաքսային արժեքները պետք է համապատասխանեցվեն»։