Վանաձոր-Ալավերդի ճանապարհին փլուզում է տեղի ունեցել

10:18 • 23.04.14

Ապրիլի 23-ին՝ ժամը 2:00-ի սահմաններում, միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի 74-րդ կմ-ում տեղի է ունեցել ժայռաբեկորի փլուզում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։

«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ ճանապարհաշինարարների ջանքերով ժայռաբեկորն անմիջապես դուրս է բերվել ճանապարհի բանուկ հատվածից: Այս պահին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: