Chopard-ը ներկայացրել է Red Carpet հավաքածուն՝ նվիրված Կաննի կինոփառատոնին (լուսանկարներ)

10:00 • 23.04.14

Կաննի 67-րդ կինոփառատոնի բացման արարողության պաշտոնական գործընկեր Chopard ընկերությունը պատրաստել է նոր հավաքածու՝ Red Carpet Collection, հայտնում է buro247.ru-ն։

 

Յուրաքանչյուր տարի հայտնի դերասանուհիները քայլում են Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով Chopard-ի ապշեցուցիչ ադամանդներով։ Այս տարի ոսկերչական տունը պատրաստել է 67 թանկարժեք զարդ՝ ոգեշնչվելով նախորդ դարի 50-60-ականների իտալական կինոյի գլխավոր հերոսուհիների գեղեցկությամբ և փայլով։

 

Red Carpet Collection-ը Chopard-ի Բարձր ոսկերչական նորաձևության մարմնացումն է. այս տարի կենտրոնում միայն բացառիկ մաքրությամբ թանկարժեք քարերն են (զմրուխտ, ադամանդ, մեղեսիկ), «ազնիվ ոսկին», ինչպես նաև դեկորատիվ մասնիկներ, որոնք ընկերության հմուտ վարպետների ջանասիրական աշխատանքի արդյունք են։

Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-25-ը։

Chopard представляет новую коллекцию украшений Red Carpet