«Ընձուղտ-կինը». 28-ամյա ամերիկուհին փորձում է երկարացնել վիզը՝ պղնձե օղակներ կրելով (լուսանկարներ)

23:59 • 23.04.14

Լոս Անջելեսում բնակվող 28-ամյա Սիդնի Սմիթի նպատակը «ընձուղտ-կին» դառնալն է: Ամերիկուհին վերջին երեք տարվա ընթացքում փորձել է երկարացնել վիզը՝ առնվազն 11 պղնձե օղակ կրելով վզին:


Ինչպես հայտնում է Oddity Central-ը՝ այս միտքը նրա մոտ ի հայտ է եկել, երբ վերջինս ոգեշնչվել է Թայլանդում և Բիրմայում որոշակի ցեղերի կանանց՝ մարմնի կատարելության հասնելու ջանքերից, ովքեր վաղ տարիքից վզի շուրջ օղակներ են կրում:


«Ես միշտ երկար վիզ եմ ունեցել: Ինձ դպրոցում հաճախ «ընձուղտ-աղջիկ» էին անվանում: Ապա ես տեսա National Geographic-ի լուսանկարները, որոնցում պատկերված էին թայլանդցի և մյանմարցի կանայք, և հիացա նրանցով», - ասում է ամերիկուհին:


Դրանցի հետո նա սկսել է իր վզի համար օղակներ պատրաստել վերարկուի կախիչներից, որոնք նա վզին էր հագցնում գիշերվա ժամերին: Կնոջ խոսքով՝ նրա վզի երկարությունն սկսել է նկատվել տարիներ անց: Այս տարօրինակ արարողակարգը նա սկսել է 2011-ին: