Իսրայելական բանակը մտադիր է քրիստոնյաների ներգրավել իր շարքերը
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է երկրի քրիստոնյա բնակիչներին կամավոր զինվորական ծառայության ներգրավելու վերաբերյալ արշավ սկսելու մասին: Այժմ բանակում կա ընդամենը 100 քրիստոնյա զինծառայող, Իսրայելում ընդհանուր առմամբ հաշվվում է 160 հազար քրիստոնյա, որոնց մեծ մասն արաբներ են, գրում է ria.ru-ն: Ի տարբերություն իրենց հայրենակից հրեաների, նրանց նկատմամբ համընդհանուր զորահավաքի մասին օրենքը չի տարածվում:
«Մոտակա ժամանակներում Իսրայելի պաշտպանության բանակը կսկսի քրիստոնեական հավատքին պատկանող պոտենցիալ զորակոչիկներին զինվորական ծառայության կամավոր անդամագրման մասին ձևանմուշներ ուղարկել»,- ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Քանի որ օրենքով նախատեսված չէ քրիստոնյա բնակչության պարտադիր ծառայություն բանակում, պոտենցիալ զորակոչիկներից չի պահանջվում պարտադիր պատասխանել հրավերին»,- պարզաբանում են զինվորականները։










