ՌԴ զինված ուժերը կպատասխանեն մեր քաղաքացիների հանդեպ սպառնալիքի դեպքում. Լավրով
Ռուսաստանի զինված ուժերը պետք է ամբողջությամբ պատրաստ լինեն գործելու երկրի քաղաքացիների շահերի վտանգի դեպքում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է ria.ru-ն:
«Եթե մեզ վրա հարձակվեն, մենք, իհարկե, կպատասխանենք: Եթե մեր օրինական շահերը, ռուսների շահերն ուղղակի հարձակման ենթարկվեն, ինչպես դա տեղի ունեցավ օգոստոսին Հարավային Օսիայում, ես այլ հնարավորություն չեմ տեսնում, քան պատասխանել միջազգային իրավունքի համաձայն: Ռուսաստանի քաղաքացիների վրա հարձակումը Ռուսաստանի վրա հարձակում է»,- հայտարարել է նախարարը:
«Մենք երբեք չենք հերքել, որ հավելյալ զորքեր ենք բերել սահման: Ինչպես և ուկրաինական իշխանություններն են մոտեցրել զորքերը Ռուսաստանի հետ սահմանին՝ դրանք տեղափոխվել են արևելյան և հարավային շրջաններ»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զորքերի տեղակայման մասին հարցին։
Ընդ որում՝ նախարարն ընդգծել է, որ երկրի ղեկավարությունը պարբերաբար զինված ուժերի զորավարժություններ է կազմակերպում Ռուսաստանի տարբեր շրջաններում։










