Արմեն Մուրադյանը՝ առողջապահության, Հրանուշ Հակոբյանը՝ Սփյուռքի նախարար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Արմեն Մուրադյանին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հրանուշ Հակոբյանին՝ Սփյուռքի նախարար նշանակելու մասին:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ հրամանագրերում, մասնավորրապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար»:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար»:










