Օբաման սկսում է Ասիայի երկրներով մեկշաբաթյա շրջագայությունը

11:04 • 23.04.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր սկսում է իր մեկշաբաթյա շրջագայությունն Ասիայի երկրներով, որի շրջանակում նա կայցելի Ճապոնիա, Մալայզիա, Ֆիլիպիններ և Հարավային Կորեա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Սպիտակ տնից հայտնել են, որ ուղևորությունը հիմնականում կենտրոնացած կլինի տնտեսական կապերի ամրապնդման վրա։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, տարածաշրջանում անվտանգության հարցն ախուսափելիորեն կքննարկվի՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ակտիվության ուժեղացման ֆոնին։ Օբաման այդ երկրների իշխանությունների հետ մտադիր է քննարկել նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

 

Շրջագայությունը կսկսվի պաշտոնական այցով Ճապոնիա, որը կլինի առաջինը 1996-ին Բիլ Քլինթոնի այցից հետո։ Բացի այդ, 50 տարվա ընթացքում առաջին անգամ ամերիկացի նախագահը կայցելի Մալայզիա։