Սահմանադրական հանրաքվեն լավագույն դեպքում՝ կանցկավի 2015-ի վերջին, 2016–ին. Վարդան Պողոսյան
Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ամեն ինչ տեղավորվի նախանշված ժամկետներում, ապա Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի 2015-ի վերջին կամ 2016 –ին:
Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակող սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
«Մենք դեռ խոսում ենք հայեցակարգի մասին: Հայեցակարգն այն սկզբունքային հարցադրումներն են, որոնց հանձնաժողովն անդրադարձել է և որոշակի սկզբունքային լուծումներ, մոտեցումներ է առաջարկելու: Եթե հայեցակարգը հուլիսի 1-ին ներկայացվելուց հետո ՀՀ Նախագահի կողմից ընդունվի, ապա ըստ Նախագահի հանձնարարականի՝ դրանից հետո տասը ամիս է նախատեսված, որպեսզի նույն հանձնաժողովն արդեն այդ հավանության արժանացած հայեցակարգի հիման վրա բուն նախագիծը պատրաստի: Այսինքն՝ մենք խոսում ենք ընդամենը՝ հայացկարգային մոտեցումների, հարցադրումների մասին: Տեքստը մշակելու համար հրամանագրով նախատեսված է տասը ամսվա ժամկետ, միայն դրանից հետո է, որ պետք է այդ տեքստը ներկայացվ ԱԺ ՝ ըստ գործող Սահմանադրության, և ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո միայն դա կարող է դրվել հանրաքվեի»,- ասաց սահմանադրագետը:
Հիշեցնենք, որ Նախագահ Սարգսյանն օրերս հրամանագիր էր ստորագրել և երկու ամսով ավելացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակի ներկայացման ժամկետը:
Ըստ Վարդան Պողոսյանի՝ դա պայմանավորված էր նրանով, որ հայեցակարգի նախագիծը շատ ավելի աշխատատար գործընթաց էր, քան նախօրոք ենթադվում էր:










