Ամերիկացին փորձել է գողություն անել՝ զենքի փոխարեն կարտոֆիլով սպառնալով
ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգում ոստիկանությունը փնտրում է մի տղամարդու, ով կարտոֆիլով սպառնալու միջոցով փորձել է խանութ թալանել, հայտնում է korrespondent.net-ը։
Ըստ իրավապահների տվյալների՝ տղամարդը՝ ձեռքում կարտոֆիլ, մտել է խանութ ու պահանջել իրեն հանձնել փողերը, ինչից հետո խանութի մենեջերը տղամարդու հետևից է ընկել՝ սպառնալով բեյսբոլի մահակով։
Անհաջող գողության դեպքից հետո տղամարդը նույն կարտոֆիլով մտել է լվացքատուն ու կրկին գումար պահանջել։ Աշխատակիցը նրան 20 դոլար է տվել, ինչից հետո հանցագործը լքել է լվացքատունը։










