Նարեկ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար. Նախագահը հրամանագիր է ստորագրել

23:10 • 23.04.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նարեկ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար նշանակելու մասին:


Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ հրամանագրում, մասնավորապես, նշված է.


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

 

Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար»: