Կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը հիվանդանոց է տեղափոխվել. Life News

10:48 • 23.04.14

Մոսկվայում սրտի հետ կապված խնդրի պատճառով հիվանդանոց է տեղափոխվել անվանի ռեժիսոր Կարեն Շահնազարովը, հայտնում է Life News-ը:

Ըստ աղբյուրի՝ բժիշկները կասկածում են, որ Շահնազարովը սրտային անբավարարություն ունի։

 

Բժշկի է դիմել ինքը՝ Շահնազարովը, գանգատվելով կրծքավանդակի շրջանի ցավերից: Այժմ նրան ընդլայնված բուժզննում է նշանակվել: Դրա արդյունքներով էլ կնշանակվի համապատասխան բուժում:

Աղբյուրի գնահատականով՝ Շահնազարովը ռուսական կինոյի առաջատար վարպետներից է: Նա «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի ղեկավարն է, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր: