Հարավային Կորեայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 150-ի

09:39 • 23.04.14

Հարավկորեական «Սևոլ» նավի խորտակման հետևանքով զոհված մարդկանց թիվը հասել է 150-ի, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով հարավկորեական «Ռենհապ» գործակալությանը։

 

Հերթական որոնողափրկարարական աշխատանքների անցկացումից հետո ավելի վաղ հայտարարվել էր, թե զոհերի թիվը 121 է:

 

Այժմ որոնողական աշխատանքները բարդացել են նավաբեկության գոտում: Պատճառն ուժգին ստորջրյա հոսանքներն են: Աշխատանքներում ներգրավված է 550 մարդ, 212 նավ և ավիացիոն տեխնիկայի 34 միավոր:

Նավի խորտակումը տեղի էր ունեցել ապրիլի 16-ին Հարավային Կորեայի ափից 100 կմ հեռավորությամբ: «Սևոլում»  470 ուղևոր էր եղել, մեծ մասը՝ դպրոցականներ: