Սլյավյանսկում քաղխորհրդի պատգամավոր է անհետացել
Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սլյավյանսկ քաղաքում անհետացել է քաղխորհրդի պատգամավոր Վադիմ Սուխոնոսը: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ այս մասին ապրիլի 23-ին տեղեկացրել է Новости Донбасса պարբերականը:
Պատգամավորի հարազատները կարծում են, որ նրան առևանգել են, ինչում վերջիններս մեղադրում են ռուսամետ ակտիվիստներին, որոնք որոշել են առևանգել Սուխոնոսին՝ նրա գաղափարական դիրքորոշման հետ անհամաձայնության պատճառով:
Պատգամավորը փետրվարին դուրս է եկել Տարածաշրջանների կուսակցությունից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անհետացել է «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Ռիբակը, որին ավելի ուշ մահացած էին գտել՝ մարմնի վրա կտտանքների հետքերով:










