Էդվարդ Սնոուդենը Գլազգոյի համալսարանի ռեկտոր է դարձել

16:49 • 23.04.14

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պաշտոնապես Գլազգոյի համալսարանի ռեկտոր է դարձել։ Այդ մասին ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ, գրում է Russia Today-ը:

 

Էդվարդ Սնոուդենը հանդիսավոր արարողությանը մասնակցել է տեսակապի միջոցով: Մասնավորապես՝ նա շնորհակալություն է հայտնել ուսանողներին՝ իրեն ռեկտոր ընտրելու համար։

 

Սնոուդենը պետք է աշխատի ուսանողական խորհրդի հետ, ներկայացնի ուսանողների շահերը համալսարանի ադմինիստրացիայում և բարձրացնի նրանց հուզող հարցեր։ Իր պարտականությունների կատարման համար Սնոուդենը ստիպված չի լինի դուրս գալ Ռուսաստանից, որտեղ նա ապաստան է ստացել։  Հիշեցնենք, որ նա ՌԴ-ում է հաստատվել ամերիկյան հատուկ ծառայությունների ապօրինի գործունեությունը բացահայտող նյութեր հրապարակելուց հետո։