Սվյատիգորսկը ազատագրվել է հակաահաբեկչական գործողությունների արդյունքում. Ուկրաինայի ՆԳՆ

20:31 • 23.04.14

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սվյատիգորսկ քաղաքը հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ազատագրվել է անօրինական խմբավորման զինյալներից:


Այս մասին հաղորդում է Interfax-Ukraine գործակալությունը՝ Ուկրաինայի ՆԳՆ կայքին հղումով:


«ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների ուժերը ազատագրել են Սվյատիգորսկ քաղաքը անօրինական զինյալ անջատողական խմբավորումներից: Ուժայինները, ովքեր մասնակցել են հակաահաբեկչական գործողություններին, դուրս են բերել անօրինական խմբավորումներին բնակելի հատվածների սահմաններից: Զոհեր չկան», - նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ: