Թաթարստանի գաղութում հաշիշով լցված նետերով կրակահերթ են իրականացրել
Թաթարստանի Պանովկա գյուղի գաղութում թմրանյութերով լցոնված նետակալներից ինքնաձիգ աղեղներով կրակահերթ են իրկանացրել:
Ինչպես ИТАР-ТАСС-ին հայտնել է Դաշնային քրեակատարողական վարչության մամլո քարտուղարը՝ «գաղութի տարածքում նետերով թմրանյութերի փոխանակումը նկատել են հերթապահները: Ուղղիչ տան անվտանգության բաժնի աշխատակիցները երկու նետ են գտել, որոնց խորշերում շագանակագույն խտացված նյութ է հայտնաբերվել:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ դա հաշիշ տեսակի թմրանյութ է եղել՝ 18.6 գրամ ընդհանուր քաշով:










