Հրապարակվել է աշխարհի 10 ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակը

23:47 • 24.04.14

Ամերիկյան «Time» ամսագրի խմբագրությունը ամսագրի կայք-էջում ընթերցողներին է ներկայացրել աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որում Ռուսաստանի միակ ներկայացուցիչը նախագահ Վլադիմիր Պուտինն է: Այս մասին հաղորդում է Утро.ru-ն:


«Time» ամսագրի կայք էջում հրապարակված վարկանշային աղյուսակում տեղ է գտել 26 քաղաքական գործիչ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպին, Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ինչպես նաև՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:


Ցուցակում է նաև ԱՄՆ ԿՀՎ (Կենտրոնական հետախուզական վարչություն) նախկին սպա Էդվարդ Սնոուդենը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և Մեքսիկայի «Հեռահաղորդակցության արքա» Կառլոս Սլիմը: