Ամերիկացի տղան ավետարանական երգի միջոցով իրեն առևանգողին զայրացրել, ապա ստիպել է զղջալ (լուսանկարներ, տեսանյութ)

15:54 • 24.04.14

Հանցագործը, ում ինքնությունը դեռևս պարզված չէ, ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում առևանգել է 9-ամյա Վիլի Մայրիքին, սակայն մտափոխվել է և վերադարձրել։ Դպրոցականը 3 ժամ անընդմեջ ավետարանական երգեր է երգել, ինչն առևանգողին նախ բարկացրել է, այնուհետ ստիպել զղջալ արարքի համար։ Միջադեպը տեղի է ունեցել Սուրբ Հարության տոնից առաջ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով UPI-ն։

 

Հանցագործը երեխային առևանգել է, երբ վերջինս զբոսնելիս է եղել շան հետ։ Նա տղային նստեցրել է մեքենան և հրամայել ձայն չհանել։ Դպրոցականը, սակայն, չի ենթարկվել նրա հրամաններին և սկսել է երգել «Every Praise» երգը։ Արդյունքում հանցագործը չի դիմացել և տղային մեքենայից դուրս է նետել Ատլանտայի ծայրամասում։ Երեխան չի տուժել և բարեհաջող վերադարձել է ծնողների մոտ։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործին։

 

Իմանալով միջադեպի մասին՝ Մայրիքին շնորհավորել է անձամբ այդ երգի հայտնի կատարող Հեզեկիա Ուոքերը։ Երգիչը Նյու Յորքից հատուկ ժամանել է Ատլանտա և տղայի հետ կատարել երգը։

1397819175000-willie1

Willie Myrick got a big surprise on his 10th birthday