Քաղաքապետարանից այցելել են Ցեղասպանությունը վերապրած 12 երևանաբնակներին

16:34 • 24.04.14

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից այցելելություններ են կազմակերպվել և համապատասխան աջակցություն է տրամադրել ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Նրանց թիվը, ցավոք, տարեցարի նվազում է և այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 12 մարդ է բնակվում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


«Մեծ եղեռնը վերապրած մեր համաքաղաքացիների նկատմամբ ուշադրությունը մշտական է: Ամբողջ տարվա ընթացքում, տարբեր առիթներով, մենք պարբերաբար այցելում ենք նրանց, համապատասխան աջակցություն տրամադրում: Իսկ ապրիլ 24-յան այցերն արդեն ավանդական բնույթ են կրում»,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: