ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Ծիծեռնակաբերդ էր բերել Պետդումայի՝ Ցեղասպանության վերաբերյալ ընդունած հայտարարությունը

12:28 • 24.04.14

ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Ծիծեռնակաբերդ էր բերել 1995 թվականին ՌԴ պետդումայի՝ Ցեղասպանության վերաբերյալ ընդունած հայտարարությունը:


Նա հատված ընթերցեց հայտարարությունից, որում նշված է, թե եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը և նրանց իրենց պատմական հողերից վտարումը նպատակ է ունեցել նաև նախադրյալներ ստեղծել Ռուսաստանի ոչնչացման համար:


«Պատմությունը փոխկապակցված է, և այդ պատճառով մենք պետք է ճիշտ գնահատական տանք անցած դարասկզբի իրադարձություններին և կոչ անենք, որ միջազգային հանրությունն էլ դատապարտի»,- ասաց նա։