Բրեդլի Մենինգը պաշտոնապես կանացի անուն է ստացել

01:25 • 24.04.14

ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Լիվենվորթ շրջանի դատավորը բավարարել է Wikileaks-ի նախկին իրազեկիչ, ԱՄՆ զինուժի նախկին կապրալ Բրեդլի Մենինգի հայցը իր անունը փոխելու մասին:


Ինչպես հայտնում է INTERFAX-ը՝ ամերիկյան USA Today պարբերականին հղումով, վերջինս փոխել է իր անունը՝ այն դարձնելով Չելսի:
«Անվանափոխությունը, որն այնքան կարևոր է ինձ համար, թույլ կտա ուշադրություն դարձնել այն փաստին, որ մենք՝ տրանսգենդերներս, այսօր բնակվում ենք Ամերիկայի ողջ տարածքում և պետք է հաղթահարենք ցանակացած դժվարություն»,- պարբերականը մեջբերում է Չելսի Մենինգի խոսքը:


Ինչպես նշում է պարբերականը՝ թեև դատական որոշման համաձայն՝ զինվորական փաստաթղթերում նրա անունը նշվելու է Չ. Մենինգ, նրա հետ չեն վարվելու այնպես, ինչպես կվարվեին կնոջ հետ: Մասնավորապես՝ նախկին իրազեկիչն իր պատիժը չի կրի կանանց գաղութում:


Հիշեցնենք, որ Մենինգին դատապարտել են 35 տարվա ազատազրկման: