Գերմանացին դատի է տվել տուրընկերությանը թուրք մոլլայի պատճառով
Գերմանիայի մի քաղաքացի 1.161 եվրո փոխհատուցում է պահանջել այն տուրընկերությունից, որի պատճառով ինքը ստիպված է եղել անհանգիստ քնել Թուրքիայում անցկացրած արձակուրդի ընթացքում։
Ինչպես նշում է Euromag-ը, տղամարդը պնդում է, որ թուրքական հյուրանոցում, որտեղ իրեն տեղավորել է տուրընկերությունը, ինքը չի կարողացել հանգիստ քնել՝ լուսաբացին աղոթքի կանչող մոլլայի ձայնի պատճառով։
Ուստի արձակուրդից վերադառնալով հայրենիք՝ գերմանացին դիմել է Հանովերի դատարան։ Սակայն դատարանը մերժել է հայցը՝ բացատրելով գերմանացուն, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է, ուստի մոլլայի կանչն առավոտյան միանգամայն բնական երևույթ է, ինչպես որ եկեղեցու զանգերի ղողանջը քրիստոնեական երկրներում։










