ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհապաղ օգնություն է պահանջում Սիրիայի քաղաքացիների համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դիմել է Անվտանգության խորհրդին՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել Սիրիայի քաղաքացիներին օգնություն հատկացնելու համար, հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Իր ամենամսյա զեկույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում իրավիճակը մշտապես վատանում է, մոտ 3.5 մլն մարդ զրկված է սննդից և բժշկական օգնությունից։
«Չի կարելի թույլ տալ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Սիրիային հումանիտար օգնություն հատկացնելու վերաբերյալ բանաձևի ընդունումից 2 ամիս անց հակամարտող կողմերը շարունակեն արհամարհել այդ փաստաթուղթը»,- ասել է Բան Կի Մունը։
Գլխավոր քարտուղարն ԱԽ-ից պահանջում է կոնկրետ գործողություններ Սիրիայում ճգնաժամի լուծման, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտումների դադարեցման և հումանիտար օգնության հասանելիությունն ապահովելու համար։ Թե հատկապես ինչ միջոցներ պետք է ձեռնարկել, Բան Գի Մունը չի նշել։










