Օբաման Ճապոնիա կատարած այցի շրջանակներում ֆուտբոլ է խաղացել ռոբոտի հետ (լուսանկարներ)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասիական շրջագայության շրջանակներում այցելել է Ճապոնիա՝ դառնալով վերջին 20 տարվա ընթացքում առաջին ամերիկացի ղեկավարը, ով ժամանել է այդ երկիր։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Օբաման ժամանակ է գտել և այցելել Զարգացող գիտությունների ու նորարարությունների ազգային թանգարան, որտեղ ուշագրավ հանդիպում է ունեցել Honda ընկերության ստեղծած ASIMO հումանոիդ ռոբոտի հետ։

Տիեզերագնացի տեսքով ներկայացած ռոբոտն ասել է Օբամային, որ շատ ուրախ է հանդիպել նրա հետ ու կցանկանար ֆուտբոլ խաղալ։

Օբաման չի մերժել ASIMO-ին ու նրա հետ մի քիչ գնդակ է գլորել։ Ավելի ուշ նախագահն ասել է, որ ինքը բավական նյարդայնանում էր ռոբոտի հետ մրցելու պահին։

Բացի ռոբոտի հետ զվարճալի հանդիպումից, Օբաման հանդիպել է նաև Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի և նրա կնոջ հետ, ովքեր Տոկիոյի թագավորական պալատում նախագահի պատվին ընթրիք են կազմակերպել։















