Օբաման ասել է, որ Չինաստանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ն կպաշտպանի Ճապոնիային
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով այժմ պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում, հայտարարել է, որ վիճահարույց Սենկակու (չինարեն՝ Դյաոյույդաո) կղզիների հարցում Միացյալ Նահանգները կպաշտպանի ոչ թե Չինաստանին, այլ Ճապոնիային։
Ինչպես նշում է The Guardian-ը, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ հակամարտության սրման դեպքում Վաշինգտոնն անհապաղ օգնության կհասնի իր դաշնակից Ճապոնիային։
Արևելաչինական ծովում գտնվող կղզիները Ճապոնիայի ու Չինաստանի հակամարտության պատճառ են դարձել։ Կղզիները գտնվում են Ճապոնիայի տիրապետության տակ, սակայն Չինաստանը պնդում է, թե ինքն է դրանց սեփականատերը։










