Պրահայում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը
Պրահայում այսօր բացվում է «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթնաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի նախագահները, ինչպես նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Բելառուսը, որը նույնպես «Արևելյան գործընկերության» անդամ է, բոյկոտել է գագաթնաժողովը, քանի որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չեն հրավիրել այդ միջոցառմանը:
Եվրամիությունը կներկայացնեն Չեխիայի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պաշտոնատար անձինք: Այս ամսվա վերջին Մոլդովայի քաղաքացիների համար ուժի մեջ է մտնում ԵՄ-ի երկրներ առանց վիզայի ռեժիմը:










