Սլավյանսկում զորքի օգտագործումը ժողովրդի դեմ հանցագործություն է. Պուտին
Եթե Կիևն իսկապես սկսել է Սլավյանսկ քաղաքում զորք օգտագործել, ապա դա շատ լուրջ հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ria.ru-ն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սլավյանսկում իրավիճակը լարված է, հնչում են կրակոցներ:
«Եթե իսկապես Կիևի ներկայիս ռեժիմը սկսել է զորք օգտագործել երկրի ներսում բնակչության դեմ, ապա դա առանց որևէ կասկածի շատ լուրջ հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ»,- հայտարարել է Պուտինը։
Նա հավելել է, որ ինչպես մյուսները, Ուկրաինայում վերջին իրադարձությունների մասին տեղեկություններ է ստացել ԶԼՄ-ների միջոցով:
Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հատուկ գործողության շրջանակներում Սլավյանսկում երեք անցակետ է ոչնչացվել։ Համաձայն ՆԳՆ հայտարարության՝ զինված բախման ժամանակ սպանվել է մոտ հինգ ահաբեկիչ։










