Ամեն տարի այս օրը հայ ժողովրդի հետ կիսում եմ վիշտը. Թինա Կանդելակի

16:07 • 24.04.14

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին։

 

Նա գրել է մասնավորապես, որ իր մայրը հայ է, և այդ պատճառով ողբերգությունն անդրադարձել է նաև իր ընտանիքի վրա:

 

«Ամեն տարի այս օրը հայ ժողովրդի հետ կիսում եմ վիշտը և վերապրում այն ողբերգությունը, որը միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքեր է խլել», -գրել է նա։

 

Թինա Կանդելակին ևս մի գրառում է արել՝ գրելով, որ այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: «Այդ օրը հարգում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհերի հիշատակը»,- գրել է նա։