Թուրինում ուղղափառ եկեղեցու տեղում սուշի-բար կկառուցեն

01:03 • 24.04.14

Թուրինի ուղղափառ եկեղեցին, հավանաբար, Սուրբ Հարության տոնին նվիրված վերջին պատարագն է անցկացրել:


Ինչպես գրում է Euromag-ը՝ 20-րդ դարի սկզբին կառուցված վանքը կորցրել է իր տարածքը: Այն 2004-ին վաճառվել է անշարժ գույքի գործակալությանը: Մինչ հիմա եկեղեցու տարածքը վարձակալում էր Թուրինի ուղղափառ համայնքը, սակայն այժմ սուշի-բարերի ցանցը մտադիր է գնել տարածքը:


Տեղի ուղղափառ հոգևորական Պաուլո Ջորդանան հույս ունի, որ քաղաքապետարանը հնարավորություն կգտնի քաղաքի պատմությունը ներկայացնող այդ հատվածն անփոփոխ պահելու համար: