Թուրքիայում 13-ամյա սիրիացի փախստականի են բռնաբարել
Անթալիայում բանջարեղենի խանութում աշխատող 13-ամյա սիրիացի փախստական աղջիկը բռնաբարության է ենթարկվել, տեղեկացնում է CNN Turk-ը։
Բռնաբարություն կատարելու կասկածանքով ձերբակալված 20-ամյա թուրք երիտասարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է։
Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Թուրքիայում հաստատված սիրիացի ընտանիքի 13-ամյա դուստրն սկսել է աշխատել բանջարեղենի խանութում՝ որպես փաթեթավորող։
Միջադեպի օրը նա աշխատանքից հետո տուն չի վերադարձել, ինչն էլ մտահոգել է ընտանիքին, և նրանք ոստիկանություն են դիմել։
Ոստիկաններն աղջկան ուշաթափված են գտել։ Բուժզննության ընթացքում պարզվել է, որ աղջկան բռնաբարել են, սակայն նա շոկի մեջ է եղել և ցուցմունք տալ չի կարողացել։
Ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալին։ Հարցաքննության ընթացքում նա ստիպված է եղել խոստովանել հանցանքը։










