Շուրջ 20 հազար արտաքսված հայ կարող է վերադառնալ Ղրիմ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմից արտաքսված ժողովուրդների վերադարձի մասին հրամանագիրը հույս է ընձեռում առնվազն՝ 20 հազար հայի՝ Ղրիմ վերադառնալու հնարավորության համար, որոնք թերակղզուց արտաքսվել էին 40-ականներին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանին:
«Ռուսաստանի նախագահի հրամանագրի հիման վրա մշակվելիք դաշնային ծրագիրը հույս է տալիս մեզ՝ մտածելու, որ մեր ժողովրդի վերադարձը Ղրիմ հնարավոր կդառնա, և առնվազն՝ 20 հազար ղրիմյան հայ, որոնք արտաքսվել են 40-ականներին, կվերադառնան Ղրիմ», - հայտարարել է Մելքոնյանը: Նրա խոսքով՝ հայերի վերադարձն ու բնակեցումը պետք է ուղեկցվի նրանց համար բնակելի թաղամսերի կառուցմամբ, իսկ գործընթացը պետք է իրականացվի հաշվարկված և փուլ առ փուլ:
Ղրիմում ևս ապրիլի 24-ին հայ համայնքն աշխարհի ողջ հայության հետ միասին հիշում է 1915-ին Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերին:










