Ստեփանավանում 77-ամյա քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել

13:00 • 25.04.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 25-ին՝ ժամը 10.36-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 1937 թ. ծնված Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել 5 հրշեջ-փրկարար՝ և «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 4 փրկարար:


ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն: